Լրահոս

20.01.2017 15:25


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի՝ ժամը 15.30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում, Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին և Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:

Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:

Այս խորագրի վերջին նյութերը