Լրահոս

20.01.2017 16:18


Վահան Շիրխանյանին պատգարակով չապահովեցին, նիստը հետաձգվեց

Վահան Շիրխանյանին պատգարակով չապահովեցին, նիստը հետաձգվեց

2015 թ. Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստն այսօր արդեն երրորդ անգամ հետաձգվեց, քանի որ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չէր ներկայացվել դատարան։ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն ընթերցեց ՔԿՀ-ի գրությունը, ըստ որի՝ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից և ներկայանալ դատարան։ Այս մասին հաղորևդում է «Ա1+»-ի թղթակիցը դատարանից։

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին կրկին տեղեկացրեց, որ Վահան Շիրխանյանը չի հրաժարվում մասնակցել դատական նիստերին, պարզապես նրա ներկայությունն ապահովելու համար պատգարակ է անհրաժեշտ։

Պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ դատարանին միջնորդեց 1 ժամով հետաձգել դատական նիստը և պատգարակով նրան տեղափոել դատարան, սակայն դատավորը միջնորդությունը չքննեց, և դատական նիստը հետաձգեց մինչև հունվարի 27-ը։

Այս խորագրի վերջին նյութերը