Լրահոս

21.01.2017 09:52


Որոշ ավտոճանապարհների ձյուն և մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհների ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ՝ Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Գառնի և Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը