Լրահոս

25.01.2017 22:25


Հետախուզվողը հայտնաբերվեց Երևանի Շինարարների փողոցի տներից մեկում

Հետախուզվողը հայտնաբերվեց Երևանի Շինարարների փողոցի տներից մեկում

Ոստիկանության Նաիրիի բաժնի և ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին՝ ժամը 12.05-ին, Երևան քաղաքի Շինարարների փողոցի մի հասցեից բերման է ենթարկվել 1964 թ ծնված Ռուբեն Ս.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը