Լրահոս

25.01.2017 23:47


Չարենցավանի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը

Չարենցավանի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը

Հունվարի 25-ին, ժամը 15.13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, Nissan March մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին Toyota Vitz մակնիշի 23 NM 003 պ/հ (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 50 մ): Տուժած չկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը