Լրահոս

01.02.2017 22:24


Տանիքը ձյան ծանրությունից ճկվել է․ սպառնացել է ինքնասպանություն գործել՝ վնասելով զարկերակները

Տանիքը ձյան ծանրությունից ճկվել է․ սպառնացել է ինքնասպանություն գործել՝ վնասելով զարկերակները

Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից ճկվել է, կա փլուզման վտանգ. անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու դեպքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տանիքի փլուզման վտանգ չկա, անհրաժեշտ է մաքրել կուտակված ձյունը, իսկ սեփականատեր՝ 1966 թ. ծնված Մ. Խ.-ը սպառնում է ինքնասպանություն գործել՝ վնասելով զարկերակները:

Քաղաքացին հեռացել է բնակարանից, իսկ հարազատներին ցուցաբերվել է հոգեբանական խորհրդատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը