Լրահոս

02.02.2017 09:04


Իջևան-Կիրանց ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը, այնուհետև` բռնկվել

Իջևան-Կիրանց ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը, այնուհետև` բռնկվել

Փետրվարի 1-ին, ժամը 20.21-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Կիրանց ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 22-րդ կմ-ին Audi A6 մակնիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Ժ. Հ.) 01 AA 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել ձորում (մոտ 20 մ), այնուհետև` բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.07-ին, մարվել՝ 21.10-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:

Վարորդը հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը