Լրահոս

13.02.2017 08:04


Փետրվարի 13-ը՝ Ռադիոյի համաշխարհային օր

Փետրվարի 13-ը՝ Ռադիոյի համաշխարհային օր
Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոներից է, որը հռչակվել է 2011թ.-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ: Առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2012թ.-ի փետրվարի 13-ին:

Տոնի օրվա ընտրությունը պատահական չէ. 1946թ.-ի փետրվարի 13-ին է առաջին անգամ հեռարձակվել «ՄԱԿ-ի ռադիոն»: Ըստ տոնի հիմնադիրների՝ այն պետք է ծառայի ռադիոյի ոլորտում աշախատողների միջև եղած համագործակցության ամրապնդմանը:

Շնորհիվ նրա, որ ռադիոն համեմատար էժան տեխնոլոգիա է՝ նրա դերը հատկապես մեծ է հեռավոր շրջաններում:

Էլեկտրակապի միջազգային միության տվյալներով՝ աշխարհի բոլոր երկրներում 75 տոկոսից ավելի ընտանիքներ ունեն առնվազն մեկ ռադիոընդունիչ:

Ռադիոյի համաշխարհային օրը մի շարք երկրներում զանազան միջոցառումներով են նշում ինչպես ռադիոյի աշխատողները, այնպես էլ ռադիոսերները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը