Լրահոս

16.02.2017 09:59


Բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

Բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը