Լրահոս

16.02.2017 13:36


Ինքնասպանության փորձ Երևանում՝ երակները կտրելու միջոցով

Ինքնասպանության փորձ Երևանում՝ երակները կտրելու միջոցով

Փետրվարի 16-ին, ժամը 11:35-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյանի այգում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ, ով փորձել է վնասել իրեն՝ երակները կտրելու միջոցով. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ 1996 թ. ծնված Ի. Խ.-ը գտնվել է սթրեսային վիճակում և փորձել է ինքնասպանություն գործել՝ երակները կտրելու միջոցով: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը