Լրահոս

18.02.2017 10:16


ՃՏՊ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին

Փետրվարի 17-ին՝ ժամը 22:47-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes S 600» մակնիշի 45 LR 045 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր, 1984 թ. ծնված Հ. Մ.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Մ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազամատակարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը