Լրահոս

18.02.2017 10:18


Հրդեհ Արմավիր քաղաքում

Հրդեհ Արմավիր քաղաքում

Փետրվարի 18-ին՝ ժամը 03:40-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հայրենյաց փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում գտնվող տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 32 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:55-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանի ննջասենյակը (մոտ 18 քմ)՝ գույքով:

Այս խորագրի վերջին նյութերը