Լրահոս

18.02.2017 19:14


Արմավիրում՝ շենքի բակի ավտոտնակում, ավտոմեքենա է այրվել

Արմավիրում՝ շենքի բակի ավտոտնակում, ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 18-ին, ժամը 16:06-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 շենքի բակի ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:48-ին:

Մասամբ այրվել է Ա. Ք.-ին պատկանող թիթեղյա ավտոտնակի առաստաղը (15 քմ), և «Mercedes E-124 » մակնիշի 07 UU 139 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը