Լրահոս

19.02.2017 10:08


Երևանում՝ փայտամշակման արտադրամասում, հրդեհ է բռնկվել

Երևանում՝ փայտամշակման արտադրամասում, հրդեհ է բռնկվել

Փետրվարի 19-ին, ժամը 01:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի թիվ 88 շենքի բակում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ. Սարկավագի փողոցի թիվ 90ա հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել՝ 02:15-ին:

Արտադրամասի խորդանոցում այրվել են մոտ 12 խմ փայտի կտորներ:

Այս խորագրի վերջին նյութերը