Լրահոս

19.02.2017 10:11


1982թ. ծնված բնակիչը ցանկացել է ինքնասպանություն գործել

1982թ. ծնված բնակիչը ցանկացել է ինքնասպանություն գործել

Փետրվարի 18-ին, ժամը 17:27-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Լեփսիուսի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Ն.-ը (ծնված 1982 թ.) հաշվառված է Ավան հոգեբուժական կլինիկայում:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ա.Ն.-ի հետ անցկացրել է հոգեբանական զրույց:

Վերջինս հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Lուսավորիչ բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը