Լրահոս

20.02.2017 10:06


Սկսած փետրվարի 24-ից՝ վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ

Սկսած փետրվարի 24-ից՝ վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ

Ինչպես և խոստացել էինք, մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից՝ վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյունքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը: Ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Տավուշի և Սյունիքի Հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12...+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +5... +6 աստիճանի:

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը