Լրահոս

21.02.2017 08:15


Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախվել են «Ford transit»-ը և «Mercedes-Benz»-ը

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախվել են «Ford transit»-ը և «Mercedes-Benz»-ը

Փետրվարի 20-ին, ժամը 22:20-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան M-4 ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է,որ Իջևան-Նոյեմբերյան M-4 ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford transit» մակնիշի 33 LP 637 (վարորդ՝ Ա. Ղ.) և «Mercedes-Benz» մակնիշի 34 TV 212 (վարորդ՝ Է. Մ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը