Լրահոս

21.02.2017 08:25


«Քառասունամյակ» կոչվող հուշարձանի մոտ «Mazda»-ն կախվել է ձորակից

«Քառասունամյակ» կոչվող հուշարձանի մոտ «Mazda»-ն կախվել է ձորակից

Փետրվարի 20-ին, ժամը 23:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Քառասունամյակ» կոչվող հուշարձանի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակից, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան փողոցի վերջնամասում՝ «Քառասունամյակ» կոչվող հուշարձանի մոտակայքում «Mazda MPV» մակնիշի 34 QN 820 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակից:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը