Լրահոս

21.02.2017 13:31


Հրդեհ Իջևան քաղաքում՝ ավտոտեխսպասարկման կետում (լրացված)

Հրդեհ Իջևան քաղաքում՝ ավտոտեխսպասարկման կետում (լրացված)

Փետրվարի 21-ին, ժամը 11:13-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Արցախյան փողոցի թիվ 27 հասցեում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ Արցախյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկմամբ. մասամբ այրվել է 3 անվադող:

Այս խորագրի վերջին նյութերը