Լրահոս

21.02.2017 15:21


ԼՂՀ ՀԿՀ նախագահն ամփոփել է հանրաքվեի նախնական արդյունքները. մասնակցությունը կազմել է 76.5 տոկոս

ԼՂՀ ՀԿՀ նախագահն ամփոփել է հանրաքվեի նախնական արդյունքները. մասնակցությունը կազմել է 76.5 տոկոս

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ամփոփել է հանրաքվեի նախնական արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Սրբուհի Արզումանյանը տեղեկացրել է, որ հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակումը կարվի օրվա վերջին, իսկ վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 23-ին:

«Արցախի ժողովրդի հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.5 տոկոս, ընտրողների մեջ 69540 քաղաքացի «կողմ» է քվեարկել, որը կազմում է քվեարկությանը մասնակցողների 87.6 տոկոսը: 7686 քաղաքացի «Դեմ» է քվեարկել, որը կազմում է ընտրողների 9.7 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 2202 քվեաթերթիկ: Կարող ենք արձանագրել, որ հանրաքվեն կայացած է, և հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, այսինքն, Արցախի հանրապետության Սահմանադրության նախագիծն ընդունվել է»,-ասել է Ս. Արզումանյանը և հավելել, որ սովորաբար հանրաքվեի նախնական և ամփոփիչ արդյունքների միջև տարբերությունը շատ քիչ է լինում:

ԼՂՀ ՀԿՀ նախագահը նաև նշել է, որ հանրաքվեին մասնակցության ամենամեծ ցուցանիշը գրանցվել Քաշաթաղի շրջանում, իսկ ամենացածրը՝ Ստեփանակերտում:

Այս խորագրի վերջին նյութերը