Լրահոս

22.02.2017 19:26


Երկու հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Երկու հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Փետրվարի 21-ին՝ ժամը 18-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել 1971 թ. ծնված Արմենուհի Կ.-ն և ներկայացրել «ՏՕԶ-8» տիպի, մեկփողանի ակոսավոր հրացան և տարբեր տրամաչափի 15 փամփուշտ:

***
Փետրվարի 21-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 5-րդ վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1955 թ. ծնված Անահիտ Ք.-ն ներկայացել է բաժին և հանձնել երկփողանի, կարճեցված, առանց գործարանային համարի և խզակոթի, 16 մմ տրամաչափի հրացան և 7.62 մմ տրամաչափի 55 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը