Լրահոս

22.02.2017 15:12


Ավանի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում լվացքի մեքենա է այրվել

Ավանի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում լվացքի մեքենա է այրվել

Փետրվարի 22-ին, ժամը 12:59-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել՝ 13:15-ին:

Խոհանոցում այրվել է լվացքի մեքենան՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը