Լրահոս

22.02.2017 15:40


Շարունակվում Է Հայաստանի ռուսական ռազմակայանի վերազինումը

Շարունակվում Է Հայաստանի ռուսական ռազմակայանի վերազինումը

Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր և արդիականացված նմուշներով պլանային վերազինումը:

Ընթացիկ տարում ռազմակայանում նոր սպառազինության բաժինն ավելացել Է մինչև 60 %–ով:

«Նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներում ստացվել Է ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ նոր ավտոմոբիլների իրենց հավաքակազմը համալրել են «Մուստանգ» ընտանիքի ԿամԱԶ-ները, ՊԱԿ-200Մ-04 դաշտային ավտոմոբիլային խոհանոցները եւ ԱՑՊՏ-5,6 խմելու ջրի ջերմամեկուսացված ավտոցիստեռնները»,–տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

Ռազմական տեխնիկան ստանալուց հետո վարորդների հետ անցկացվելու են արդի «Մուստանգների» շահագործման պարապմունքներ բարձրլեռնային տեղանքի պայմաններում՝ զանազան խոչընդոտների հաղթահարմամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը