Լրահոս

22.02.2017 15:33


Երևանում ԵՊՀ-ի 19–ամյա ուսանողը, վտանգելով իր կյանքը, կանխել է բնակարանային գողությունը

Երևանում ԵՊՀ-ի 19–ամյա ուսանողը, վտանգելով իր կյանքը, կանխել է բնակարանային գողությունը

Երեկ՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում «դեմքի քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 19-ամյա Մարտուն Վարդանյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Թոթովենցի փողոցի թիվ 4 շենքի մոտից, որտեղ նա փորձել է հանցագործների վնասազերծել։ Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ Թոթովենցի փողոցից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 38-ամյա Գեորգի Պերելադովին և Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 30-ամյա Կարեն Տիգրանյանին։

Պարզվել է, որ Մ. Վարդանյանը Թոթովենցի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկում նկատել է Գ. Պերելադովին և Կ. Տիգրանյանին գողություն կատարելիս։ Վերջիններս էլ, տեսնելով, որ Մ. Վարդանյանը մոտենում է նրանց, նրանցից մեկն իր մոտ եղած գազային բալոնով փչել է Մ. Վարդանյանի դեմքին ու դիմել փախուստի։ Կասկածյալ բնակարանագողերի փախուստը կանխվել է 25-ամյա Էդգար Կուրղինյանի կողմից, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և ՀՁՊ գնդի 3-րդ գումարտակում, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ է։

Մ. Վարդանյանը սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը