Լրահոս

22.02.2017 17:40


Հրդեհ Ա. Մանուկյան փողոցում (լրացված)

Հրդեհ Ա. Մանուկյան փողոցում (լրացված)

Փետրվարի 22-ին, ժամը 12:17-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 6 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 13:27-ին:

Այրվել է ննջասենյակի գույքը մասամբ, միջանցքի փայտե պահարանի դուռը, լոգասենյակի, հյուրասենյակի և ննջասենյակի դռները՝ մասնակի:

Այս խորագրի վերջին նյութերը