Լրահոս

22.02.2017 19:15


Ձյան ծանրությունից փլուզվել է Վեդի գյուղի տներից մեկի տանիքը

Ձյան ծանրությունից փլուզվել է Վեդի գյուղի տներից մեկի տանիքը

Փետրվարի 22-ին, ժամը 17:38-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ ձյան ծանրությունից փլուզվել է Արարատի մարզի Վեդի գյուղի Ազատության փողոցի տներից մեկի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է 1961 թ. ծնված Ս. Կ.-ին պատկանող տան տանիքի (մոտ 240 քմ) մի մասը (մոտ 115 քմ). տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը