Լրահոս

23.02.2017 09:50


Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Թալինի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մ:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը