Լրահոս

23.02.2017 18:10


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 22-ին՝ ժամը 12.00-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին և 7-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ:

«Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին՝ ժամը 00.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14/2 շենքի մոտ բախվել էր էլեկտրասյանը:
Վարորդը փետրվարի 22-ին՝ ժամը 15.35-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 22-ին՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 64-ամյա մի քաղաքացուհի, որն իրեն ուղեկցող վարորդի հետ հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 15.45-ին, Ավան Բաբաջանյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հիշյալ քաղաքացուհուն փետրվարի 22-ին ժամը 15.30-ին Ավան Բաբաջանյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը փետրվարի 23-ին՝ ժամը 00.10-ին, հրավիրվել է Ավանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 22-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի 3-րդ փողոցի թիվ 6/1 շինության մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը