Լրահոս

23.02.2017 20:50


Զինամթերքը թողել էր «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

Զինամթերքը թողել էր «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

Փետրվարի 22-ին՝ ժամը 15.33-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է, և զենք-զինամթերք է թողել օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիր մտնող ճանապարհի ցանկապատի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը բեռնային համալիր մտնող ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճամփեզրի ցանկապատի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է անհայտ տրամաչափի 113 փամփուշտ, 2 նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաշեն ատրճանակ և 10 հատ գլանաձև պայթուցիկ նյութ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը