Լրահոս

24.02.2017 08:24


Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը

Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը

Փետրվարի 23-ին խոշոր ավտովթար ու խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են Դիլիջան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Գարիկ Գևորգյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 CC 28 համարանիշի, 29-ամյա Էմիլ Ղազարյանի վարած Opel Vectra մակնիշի 15 ՏՍ 753 համարանիշի և, ըստ նախնական տեղեկությունների, Վրաստանի քաղաքացու կողմից վարած MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Բախման հետևանքով 09-ը գլխիվայր շրջվել է, իսկ Opel-ում ու 09-ում խոշոր հրդեհ է բռնկվել: 2 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի, իսկ գրեթե մասամբ վնասվել է նաև MAN մակնիշի ավտոմեքենան, որը բարձված է մեծ քանակի վիսկիով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարը վթարի մասնակից չի եղել, այլ Opel-ն ու 09-ը բախվել են միմյանց, ինչից հետո էլ մեքենաներից մեկը բախվել է բեռնատարին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը