Լրահոս

24.02.2017 08:55


Ֆրանսիական համալսարանին կից ճաշարանում հրդեհ է բռնկվել

Ֆրանսիական համալսարանին կից ճաշարանում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 24-ին, ժամը 06:41-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Ֆրանսիական համալսարանի տարածքում գտնվող ճաշարանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համալսարանին կից «Take-N-Wake» արագ սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:01-ին, մարվել՝ 07:17-ին:

Այրվել է սննդի կետի գույքը՝ մասամբ (մոտ 10 քմ), կախովի առաստաղը (մոտ 50 քմ) և պլաստմասե բաժանարար պատը (մոտ 10 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը