Լրահոս

24.02.2017 15:48


Գետափի «գերեզմանների թաղամասում» այրվել է կուտակված անասնակեր

Գետափի «գերեզմանների թաղամասում» այրվել է կուտակված անասնակեր

Փետրվարի 24-ին, ժամը 12:31-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի «գերեզմանների թաղամասում» այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 19-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:56-ին, մարվել՝ 14:36-ին: Այրվել է 100 հակ անասնակեր, 10 փայտյա կառուցատարրեր մեկ պատուհան. և փայտյա առաստաղը՝ մասնակի (մոտ 25 ք.մ):

Այս խորագրի վերջին նյութերը