Լրահոս

24.02.2017 16:56


Հրդեհ Գետափ գյուղում

Հրդեհ Գետափ գյուղում

Փետրվարի 24-ին՝ ժամը 12:31-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի «գերեզմանների թաղամասում» այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 19-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:56-ին, մարվել՝ 14:36-ին: Այրվել է 100 հակ անասնակեր, 10 փայտյա կառուցատարրեր, մեկ պատուհան և փայտյա առաստաղը՝ մասնակի (մոտ 25 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը