Լրահոս

24.02.2017 17:48


Ճոպանուղու տարածքում մոլորված ՌԴ քաղաքացուն հայտնաբերել են Թեղենիս լեռան լանջին

Ճոպանուղու տարածքում մոլորված ՌԴ քաղաքացուն հայտնաբերել են Թեղենիս լեռան լանջին

Փետրվարի 24-ին, ժամը 14.22-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ. (ՌԴ քաղաքացի):

Որոնողական աշխատանքներին միացել են նաև ճոպանուղու աշխատակիցները, ովքեր ժամը 16.12-ին Թեղենիս լեռան լանջին հայտնաբերել են 2001 թ. ծնված Կ. Չ-ին և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը