Տնտեսական

24.02.2017 17:57


819,6հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս

819,6հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 20.02-24.02.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 819.6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 300,0հզ.դրամի և հաշվարկվել է 819,6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար կայացվել է 150.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 207.35.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման 2 դեպքի համար կայացվել է 100.0հզ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 264.75.0հզ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժինն ապօրինի ծառահատման դեպքի համար իրականացրել է վարույթ և հաշվարկել 31.0հզ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 316.5հզ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի. ( Շիրակի տարածքային բաժնի կողմից):

Ջրերի պահպանության ոլորտ

Նախկինում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Արծվանիկի պոչամբարից դուրս եկող 4-րդ թունելախորշից կախյալ մասնիկների գերազանցմամբ արտահոսքերի հիմքով կայացված վարչական տուգանքի 200.0հզ դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.77 մլն.դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը