Լրահոս

25.02.2017 16:26


ՃՏՊ Նուբարաշենում

ՃՏՊ Նուբարաշենում

Փետրվարի 25-ին՝ ժամը 13:55-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի վերջնամասում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել մոտակա դաշտում գտնվող ցանկապատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Honda CR-V» մակնիշի 51 DT 005 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել դաշտում գտնվող մետաղե ցանկապատին. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

Այս խորագրի վերջին նյութերը