Տնտեսական

03.03.2017 19:54


ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ

ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.02-03.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 650 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 600 հազ. դրամ գումարով և հաշվարկվել է 1002.հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 4 ծառի համար կայացվել է 200 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 256.7 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50 հազ դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 74.25 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 12 ծառի համար կայացվել է 250 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 485 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 3 ծառի համար կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ծառահատման դեպքի համար կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել 75 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնների տեղադրման ոլորտ

Վտանգավոր թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50 հազ. դրամի վարչական տուգանք: Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 4 վարչական տուգանքի որոշում` 350 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով և 2 վնասի փոխհատուցման որոշում` 54 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը