Լրահոս

10.03.2017 09:30


Հրդեհ Օշական գյուղում (լրացված)

Հրդեհ Օշական գյուղում (լրացված)

Մարտի 10-ին՝ ժամը 00:06-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:47-ին, մարվել՝ 01:28-ին:

Այրվել է Մաշտոցի փողոցի տներից մեկի հյուրասենյակի հատակը՝ մասամբ (5 քմ), 2 սեղան, 1 դուռ, 2 պատուհան, 2 գրապահարան և հյուրասենյակի կահույքը՝ մասնակի:

Այս խորագրի վերջին նյութերը