Լրահոս

10.03.2017 10:35


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 8-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարոյան փողոցի վերջնամասում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ, քաղաքի հյուսիսային կողմում՝ անտառտնտեսության պահաբաժնի տարածքում՝ մոտ 10 հա չոր խոտածածկույթ, Լեռնապատ գյուղի արևմտյան հատվածի սարալանջին՝ մոտ 10 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում՝ մոտ 800 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը