Լրահոս

10.03.2017 21:35


Ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ

Ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում

Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի և 12-ի գիշերները կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում

Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.80C (1981 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.50C (1985 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.60

Այս խորագրի վերջին նյութերը