Լրահոս

12.03.2017 18:00


Ոստիկանությունը՝ համապետական ընտրություններին ընդառաջ

Ոստիկանությունը՝ համապետական ընտրություններին ընդառաջ

Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենց անձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզա կամ անձնագիրը թողել են մեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն պահանջում են անձը հավաստող ժամանակավոր վկայական:

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ՝ անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական ԲԱՑԱՌԱՊԵՍ տրվում է 2 դեպքում,
1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամ նույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում կորած անձնագիրը անվավեր ճանաչելուց հետո տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ),
2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչ նորը ստանալը իրեն անհրաժեշտ է նշված ժամկետով ժամանակավոր վկայական:
Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու է դեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապես դիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից չի պահանջվում և նույնականացման քարտով նույնպես անձը կարողանալու է մասնակցել քվեարկությանը:

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------


ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս են եղել շահագրգիռ անձանց, լրատվական միջոցների հարցումները՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, մարզերում իրականացված հաշվառումների վերաբերյալ:

1. Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Զեյթունի ուսանողական հանրակացարանում մի քանի օրվա ընթացքում հաշվառվել են թվով 1.000 քաղաքացիներ: Լրատվական ծառայություններից մեկի պահանջով ուսումնասիրվեց 2017թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ 6 հասցեում իրականացված հաշվառումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել էր ընդամենը 8 հաշվառում, այդ թվում մեկ անչափահաս երեխայի՝ ծնված 2002թ.:
2. Զանգվածային լրատվության միջոցներով փետրվարի ամսին տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Մասիսի գյուղերից մարդիկ են տեղափոխում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անձնագրային բաժին, ենթադրաբար կրկնակի քվեարկության միտումով (ընդ որում գնահատական էր տրվել, որ տեղափոխվողները Գազել մակնիշի մարդատար ավոտմեքենաներով են եկել): Ստուգմամբ գեթ մեկ Մասիսի բնակչի տվյալ չհայտնաբերվեց, ով տվյալ օրերի ընթացքում հաշվառվել էր նշված վարչական շրջանում:
3. 2017 թվականի փետրվարի 15-ին ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցումը, որով պահանջվում էր տրամադրել տեղեկատվություն 2017թ. հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Լուռու մարզի համայնքներում հաշվառում չունեցող անձանց քանակը, ովքեր հաշվառվել են նշված մարզում: Ստուգմամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 182 անձինք հաշվառվել են Լոռու մարզում:
4. Լրատվական կայքերից մեկի 21.02.2017թ. հարցմամբ պահանջվել էր տրամադրել տեղեկատվություն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված հաշվառումների վերաբերյալ:
Ստուգմամբ պարզվել է, որ՝
2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 362 ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից:
Համեմատություն կատարելու համար ընտրվել է նաև 2016թ. նույն ժամանակահատվածը.
2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2016թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 274 ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից (2016թ. թվային վերլուծության համար ևս ընտրվել է նույն թվականի ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող անձանց, համարժեք համեմատություն կատարելու նպատակով):
Ընդ որում, 2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում հաշվառված թվով 362 անձանցից 110-ը վերահաշվառվել են իրենց նախկին բնակության վայրի հասցեով՝ զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ, իսկ 114-ը փոխել են իրենց հաշվառման հասցեն նույն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ վերահաշառված անձանց թիվը կազմում է 40:
Նույնիսկ պարզ համեմատություն կատարելիս ակնհայտ է, որ հաշառումների ուռճածված լինելու մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ զորացրված անձանց տվյալները հաշվառվողների քանակից հանելու դեպքում 2016-2017թթ. նույն ժամանակահատվածի համար ստացվում է 252-234 հարաբերակցություն:
5. Փետրվար ամսին ստացվել են շահագրգիռ անձանց կողմից ահազանգեր, թե իբր Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Վանաձոր և Մասիս քաղաքներում յուրաքանչյուրում իրականացվել են հազարավոր հաշվառումներ:
Յուրաքանչյուր ահազանգի հետքերով իրականացվել են ստուգումներ:
ա) 01.02.17թ.-15.02.17թ Արաբկիրի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 168 հաշվառում:
168 հաշվառումից
1) 49-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ,
2) 38-ը - Արաբկիր համայնքի մեկ այլ հասցեից,
3) 13-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ,
4) 45-ը -սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ,
5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով,
6) 6-ը- հաշվառում չեն ունեցել,
7) 7-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում:
բ) 01.02.17թ.-15.02.17թ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 121 հաշվառում:
121 հաշվառումից
1) 34-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ,
2) 33-ը - Քանաքեռ-Զեյթունի համայնքի մեկ այլ հասցեից,
3) 31-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ,
4) 10- սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ,
5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով,
6) 3-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում:
գ) 01.02.2017թ.-14.02.2017թ. Վանաձոր քաղաքի երկու անձնագրային ծառայությունների կողմից իրականացվել են թվով 165 հաշվառում:
165 հաշվառումից՝
1) 52-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ (կան նաև այլ տարիների զորացրվածներ, ովքեր ժամանակին չեն վերահաշվառվել,
2) 81-ը Վանաձոր քաղաքի մեկ այլ հասցեից,
3) 27-ը Լոռու մարզի մեկ այլ համայնքից,
4) 4-ը այլ մարզերից,
5) 1-ը ունեցել է Ուկրաինայի հաշվառում:
դ) 01.02.2017թ.-17.02.2017թ. Մասիս քաղաքի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 194 հաշվառում (Մասիսի քաղաքում և գյուղական բոլոր համայնքներում):
1) 86-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ,
2) 56-ը մարզի ներսում,
3) 44-ը այլ մարզերից և Երևանից,
3) 3-ը հաշվառում չեն ունեցել,
4) 5-ը ունեցել են օտարերկյա պետության հաշվառում:
Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հաշվառման գործընթացն իրականացվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ոստիկանության կողմից փաստացի բնակության հանգամանքը ստուգելու եղանակով գործընթացը կազմակերպելիս ստուգումներն իրականացվում են խստացված ռեժիմով:

Այս խորագրի վերջին նյութերը