Մեկնաբանություն

12.03.2017 20:25


Սերժ Սարգսյանի «արջերը» և նրանց ծառայությունները

Սերժ Սարգսյանի «արջերը» և նրանց ծառայությունները

Այսօր Ջրառատ գյուղում միջադեպ է արձանագրվել։ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումը փորձել են հարամել գյուղապետն ու նրա կողմնակիցները։ Դաշինքի համակրի դեմ ատրճանակ է հանվել, առաջացել է լարվածություն։ Արդյունքում՝ բերման են ենթարկվել ոչ թե ՀՀԿ–ական գյուղապետի մանկլավիկները, այլ դաշինքի ներկայացուցիչները։

Ի դեպ, Ջրառատի գյուղապետը տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, ով կարգը պահպանելու փոխարեն սադրանքի է դիմել՝ հավաքվածներին փորձելով վախեցնել, թե բա ինչու են հավաքվել ու սպասում դաշինքի ղեկավարներին։ Ականատեսների վկայությամբ՝ ատրճանակով սպառնալիքներ հնչեցրածն ու կրակոց արձակածն էլ Երանոսյան Լյովայի եղբայրն է, այն եղբայրը, ով «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ ժողովրդի դեմ հարձակումն էր ղեկավարում։ Երանոսյանի եղբորը տեղում վնասազերծել են դաշինքի կողմնակիցները։

Ուշագրավն այն է, որ օրինախախտներին բերման ենթարկելու փոխարեն Էջմիածնի քաղմաս են տարել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համակիրներին։

Դժվար չէ կռահել, որ իշխանությունները կփորձեն միջադեպի պատճառ դարձածներին համարել Սերժ Սարգսյանին արջի ծառայություններ մատուցողներ, բայց դա արդեն կարևոր չէ։ Կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանին նմանատիպ ծառայություններ մատուցողները մշտապես պարգևատրվում ու կարիերային առաջխաղացում են ունենում, և բացի այդ՝ ՀՀԿ ղեկավարն իր աթոռը պաշտպանում է բացառապես նման «արջերի» միջոցով։ Բայց դե միշտ չէ, որ «արջերին» հաջողվում է մարդկանց ատրճանակով վախեցնել։ Երանոսյանի եղբայրը, ըստ ջրառատցիների, Սարի Թաղում արածի համար այսօր ստացել է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը