Լրահոս

14.03.2017 14:09


Գավառում և Վարդենիսում մեկական հրացան են հանձնել

Գավառում և Վարդենիսում մեկական հրացան են հանձնել

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 13-ին՝ ժամը 10.30-ին, 1967 թ. ծնված Համլետ Կ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի, ակոսափող, ինքնաշեն խզակոթով հրացան:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 13-ին՝ ժամը 20.30-ին, 1981 թ. ծնված Ալիկ Բ.-ն կամավոր հանձնել է «Իժ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը