Լրահոս

14.03.2017 17:25


Ջրառատում վիրավորվածների վիճակը կայուն է

Ջրառատում վիրավորվածների վիճակը կայուն է

«Էրեբունի» ԲԿ տեղափոխված Ջրառատ գյուղի վիրավորված քաղաքացիների վիճակը կայուն է: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Էրեբունի» ԲԿ Գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։

–Ջրառատ գյուղից տեղափոխվել են 3 վիրավոր՝ Արայիկ Մելքոնյանը, Մելիք Մելքոնյանը եւ Հակոբ Մելքոնյանը: Նրանցից մեկը ունի հրազենային վնասվածք, մեկը՝ սուր ծակող գործիքով վնասվածք, մեկը՝ կոտրվածք,–ասել է Մ. Մանուկյանը։

Տուժածների բարեկամների խոսքով՝ հոսպիտալացվածներն ազգականներ են:

Այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում են գտնվում «Օսկանյան–Րաֆֆի–Օհանյան» դաշինքի ներկայացուցիչներ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը