Լրահոս

15.03.2017 21:46


Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում

Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում

Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.30C (1979 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.10C (2000 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.80

Այս խորագրի վերջին նյութերը