Լրահոս

15.03.2017 22:22


Հետախուզվողը հայտնաբերվեց Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հետախուզվողը հայտնաբերվեց Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 14-ին՝ ժամը 14.50-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Արփիկ Մ.-ն, որը մարտի 7-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը