Լրահոս

16.03.2017 09:51


Գյումրիի տնակներից մեկում հայտնաբերվել է դի

Գյումրիի տնակներից մեկում հայտնաբերվել է դի

Մարտի 15-ին՝ ժամը 19:00-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խաչատրյան փողոցի տնակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տնակի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1941 թ. ծնված Գ. Մ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը