Լրահոս

16.03.2017 09:52


Հրդեհ Սպիտակ քաղաքում (լրացված)

Հրդեհ Սպիտակ քաղաքում (լրացված)

Մարտի 15-ին՝ ժամը 21:05-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասի տնակներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան թաղամասի թիվ 18 ոչ բնակելի ինքնաշեն տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 00:27-ին:

Այրվել է տնակը` մասամբ (մոտ 40 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը