Լրահոս

16.03.2017 09:54


«BMW 735»–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

«BMW 735»–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Մարտի 16-ին՝ ժամը 01:18-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «BMW 735» մակնիշի 09xx090 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Ձորագյուղի բուժամբուլատորիա, այնուհետև հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը