Լրահոս

16.03.2017 13:45


Հրդեհ Վարդանանց փողոցում. մեկ անձ ծխահարվել է (լրացված)

Հրդեհ Վարդանանց փողոցում. մեկ անձ  ծխահարվել է (լրացված)

Մարտի 16-ին՝ ժամը 12:56-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում, ներսում տարեց կին կա:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում ծխացել է գազօջախ, ինչի հետևանքով ծխահարվել է 1925 թ. ծնված Մ. Ե.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը